Ռուսաստանի հետ մենք պարտավոր ենք աշխատել, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ինքնիշխանության. Արման Բաբաջանյան

Ազգային ժոովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ռուսաստանի հետ դաշնային պետության մասին խոսողներին և քարոզիչներին միայն մեկ հուշում՝ 2019թ․ ռուսական Լևադա սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի կատարած հարցման համաձայն՝ Ռուսաստանի 18-24 տարեկան երիտասարդների 53 տոկոսը ցանկանում է հեռանալ այդ երկրից և ապրել արտասահմանում։

Ոչ ոք չի վիճարկում Ռուսաստանի կարևորությունն ու նշանակությունը մեր տարածաշրջանում։ Ռուսաստանի հետ մենք պարտավոր ենք աշխատել, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ինքնիշխանության և ոչ ի հաշիվ Հայաստանի սուվերենության։

Հայաստանը պետք է գտնի Ռուսաստանի հետ ճշգրիտ աշխատանքի բալանսը՝ Ռուսատանից պետք չէ փորձել այնքան հեռանալ, որի հետևանքով այնքան վնասներ կրենք, որ հետո ստիպված լինենք մոտ գալ այնքան, որ վնասենք Հայաստանի ինքնիշխանությունը»։