Ես հավատում են Հայաստանի և Արցախի վերականգնմանը, վերածննդին․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ուղերձով։

«Սիրելի հայրենակիցներ,

Ես պատրաստ եմ ձեզ հետ անցնել այն ճանապարհը, որով մենք տեր կկանգնենք մեր երկրին, մեր արժեքներին, մեր արժանապատվությանը:

Ես հավատում են Հայաստանի և Արցախի վերականգնմանը, վերածննդին:

Սիրելի ժողովուրդ, մենք հազարամյակներից եկող ժողովուրդ ենք, մենք ականատես ենք եղել եգիպտական բուրգերի կառուցմանը, հին Հռոմի վերացմանը, խաչակիրների արշավանքներին, հմաշխարհային պատերազմներին: Մենք մասնակից ենք եղել այդ բոլոր իրադարձություններին՝ մեծ ներդրում կատարելով այժմյան համաշխարհային քաղաքակևրթության մեջ: Մեզ վայել չէ այդ բարձունքից իջնել, թուլանալ, սահմանափակել մեր երազանքները: Մենք նորից ոտքի պետք է կանգնենք և շարունակենք առաջ գնալ:

Թող նոր՝ 2021 թվականը առողջություն, համերաշխություն և խաղաղություն բերի, թող լինի նոր հաղթանակների սկզբնավորման տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»: