Այսօր կառավարությանը շատ ավելի շատ են վստահում, քան ընդդիմությանը․ Նիկոլ Փաշինյան

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի այն պնդմանը, թե իշխանությունները կեղծելու են ընտրությունները, 2018-ին կեղծելու մոտիվացիա չկար, քանի որ էյֆորիա էր, հետևաբար նրանք չպետք է ընտրություններ կազմակերպեն։

Վարչապետը նշեց, որ հենց այդ էյֆորիայի պայմաններում է նրանց թիմը պարտվել Կապանի և Աբովյանի քաղաքապետի ընտրություններում։

«Սահմանադրական հանրաքվեն, որը պետք է տեղի ունենար, սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց, ես դեռ այն ժամանակ ասել եմ՝ մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի մի ձայնի չենք կպնի, դա մեր քաղաքական ինքնությունն է»,-նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ընդդիմությունը ունեցել է բոլոր հնարավորությունները վարչապետի հրաժարականի պահանջի շուրջ ժողովրդական զանգվածների գեներացիա իրականացնելու համար։

«Մարդկանց ասել են՝ հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես, բայց այդ պահանջը հրապարակում չի արժանացել և չի արժանանալու ժողովրդական աջակցության։ Մեզ համար էլ է կարևոր, որ գնանք ժողովրդի առաջ կանգնենք և մեր ասելիքը ասենք»,-նշեց նա։

Ըստ նրա՝ վարչապետի փոփոխություն կլինի միայն ժողովրդի որոշմամբ։ Փաշինյանի խոսքով՝ նա պատրաստ է քննարկել ընտրությունների արդարությունը ապահովող հավելյալ մեխանիզմների ներդրումը։

Նա հավելել է, որ այսօր կառավարության ավելի շատ են վստահում, քան ընդդիմությանը․ «Կամ եթե այդպես չի, ասում եմ՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների, երաշխավորենք մարդկանց կամարտահայտությունը, տեսնենք՝ ինչքան են վստահում»։

Իրավաբան.net