«Մեկ Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը համարում է անընդունելի

«Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Մեկ Հայաստան կուսակցությունը՝ հավատարիմ լինելով իրավական պետության, իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, գտնում է, որ.1. Պետական դավաճանության հետևանքով Հայաստանում ստեղծված ներքաղաքական խորագույն ճգնաժամը կարող է և պետք է հաղթահարել բացառապես իրավական ճանապարհով։

2. Առերևույթ ՀՀ քր. օր-ի 299 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձը կամ անձիք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ ՀՀ գործող օրենսդրության և ռազմական դրության կանոնների ողջ խստությամբ։3. Առերևույթ պետական դավաճանություն կատարած անձը պետք է անհապաղ ձերբակալվի և կանգնի դատարանի առջև4. Նիկոլ Փաշինյանը չի կարող ձևավորել և իրացնել ներքին և արտաքին քաղաքական որևէ օրակարգ, քանի որ այլևս չունի ո՛չ հորիզոնական և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն:Հաշվի առնելով վերը նշվածը, Մեկ Հայաստան կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը համարում է անընդունելի և բացառում որևէ ձևաչափով նրա հետ խորհրդակցությունների անցկացումը։Մեր օրակարգը եղել է, կա և լինելու է մեկը. պետական դավաճանություն կատարած Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալությունը, մեղադրանքի առաջադրումն ու պաշտոնավարման դադարեցումը»։