Արցախում վստահ են, որ Արայիկ Հարությունյանին մտափոխել է Փաշինյանը, վերջինս իր փորձով խորհուրդ է տվել անտեսել ընդդիմությանը և շարժվել սեփական օրակարգով

«Հրապարակ»-ը գրում է․

«Թեև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին ուղերձում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ սկսել է խորհրդակցություններ՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու օրակարգով, ապա շարունակեց, որ ստեղծված մթնոլորտը լիցքաթափելու նպատակով պատրաստ է սահմանադրական իր լիազորություններից հրաժարվել և կադրային ու անվտանգային որոշումները կայացնել խորհրդարանի ու ԱԱԽ-ի հետ համատեղ, սակայն մի քանի օր ընթացող ակտիվ կադրային փոփոխությունների ադյունքում նա դեռևս պաշտոնների է նշանակում իր մարդկանց և աջակիցներին:

Արցախում վստահ են, որ Հայկ Խանումյանի և Մանե Թանդիլյանի համար անձամբ Նիկոլ Փաշինյանն է միջնորդել: Իսկ նախօրեին արդարադատության նախարար է նշանակել իր աշխատակազմի ղեկավար Կարեն Դանիելյանին, առողջապահության նախարար՝ Միքայել Հայրիյանին, ով Ստեփանակերտի հոսպիտալի բժիշկն է և նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է Հարությունյանին։ Արցախի քաղաքական դաշտում վստահ են, որ Արայիկ Հարությունյանին մտքափոխ է արել Նիկոլ Փաշինյանը, վերջինս իր փորձով խորհուրդ է տվել անտեսել ընդդիմությանը և շարժվել սեփական օրակարգով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: