Թուրքիան «ճերմակ ձի հեծած» պետք է մուտք գործեր Արցախ, կամ ԱՄՆ-ի ձախողումը տարածաշրջանում

ԱՄՆ-ում քիչ–քիչ դուրս են գալիս նախընտրական թմբիրից և ավելի ու ավելի շատ ուշադրություն են դարձնում Արցախի իրադարձություններին։ Հակամարտությանը տրված փորձագիտական գնահատականների և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականի վեկտորի հնարավոր ուղղվածության մասին է Sputnik Արմենիայի հոդվածը։

Պատերազմի օրերին Ղարաբաղի հարցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցադրական անտարբերությունը շատ խոսուն է, իսկ ամերիկյան մամուլում հրապարակված հոդվածների ճնշող մեծամասնությունը տարակուսանք է առաջացնում։

Ամերիկյան հետախուզությունը «ձեռքից բաց թողե՞ց» Արցախի պատերազմը

Միացյալ Նահանգների փորձագիտական հանրության շրջանում բավականին ուշագրավ դիրքորոշում է ձևավորվում Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ։ Հարավային Կովկասում տեղի ունեցածն անվանում են Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության ձախողում, քանի որ ամերիկյան վերլուծաբաններն Արցախի պատերազմի հիմնական արդյունքը համարում են տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը:

Փորձագիտական հանրությունը էլ ավելի հեռուն է գնում` հատուկ ծառայություններին բացեիբաց մեղադրելով ձախողման համար։ Օրինակ՝ հեղինակավոր The National Interest հանդեսը, որը թողարկվում է ազգային շահերի կենտրոնի կողմից (նախկին «Նիքսոնյան Կենտրոն»), ԱՄՆ հետախուզությանը մեղադրում է նախագահական ընտրություններով տարվելու և արցախյան պատերազմի սկիզբը «բաց է թողել» համար։

Եվս մեկ մեղադրանք ներկայացվում է ոչ թե վերացական պետական կառույցներին, այլ Պետդեպարտամենտի կոնկրետ պաշտոնյայի՝ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանին։ Հենց նա է մարտին Բաքվի հետ պայմանագիր ստորագրել, ըստ որի՝ ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական աջակցություն է ցուցաբերում, իսկ վերջինս պարտավորվում է ղարաբաղյան հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։

«Բիգանն ու Պետդեպարտամենտը ստո՞ւմ էին։ Թե՞ Ադրբեջանը խաբեց նրանց։ Ինչո՞ւ Բաքվում ԱՄՆ դեսպանատանն անակնկալի բերեցին»,-հարց է բարձրացնում The National Interest-ում հրապարակված հոդվածի հեղինակը։

Չէ՞ որ այդ պայմանագրի կնքումից հետո Վաշինգտոնը զգալիորեն ավելացրեց Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը, ինչն էլ հենց կարող էր հրահրել Ադրբեջանի ագրեսիան տարածաշրջանում։ Իսկ դա իր հերթին հանգեցրեց ռուս խաղաղապահների տեղակայմանն այդ տարածաշրջանում։

Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Ամերիկյան  հետախուզությունն անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններին։ Մինչդեռ Թուրքիայի առաջնորդը, ինչպես կարծում է հոդվածի հեղինակը, ազդեցության գոտիների «փոխանակում» կատարեց ռուս գործընկերոջ հետ․Անկարան զիջեց Սիրիայում (Իդլիբ) ազդեցության գոտու մի մասը, փոխարենը ստացավ Ղարաբաղի խաղաղապահ կենտրոնի աշխատանքներին համատեղ մասնակցություն (կենտրոնը գործելու է Ադրբեջանի տարածքում)։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am