Այսօր դադարեցնում ենք շրջափակումը, բայց դադարեցնում ենք ժամանակավոր․ Գեղամ Մանուկյան

Այսօր դադարեցնում ենք շրջափակումը, բայց դադարեցնում ենք ժամանակավոր։ Մի քանի րոպեից կսկսենք հանրահավաքը՝ հանրապետության հրապարակում։ Այս մասին հայտնեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Հրապարակից հեռացվեցին նաև տեղադրված վրանները։ Ընդդիմությունը և ոստիկանությունը համաձայնության եկան։

«Նորից ենք դիմում բոլորիդ, ուշքի եկեք, պետական համակարգի աշխատողներ, պարգևավճարները սպառվում են, այս անուղեղմ, ապաշնորհ կառավարությունը վաղը փող չի ունենալութոշակ տա, պագեւավճարը կմոռանաք վերջնականապես»,-ասաց նա՝ հավելելով, որ հանրահավաքը կսկսեն մի քանի րոպեցի, երբ բոլորը կհավաքվեն:

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները մինչեւ ժամը 18։00-ն ժամանակ էին տվել «Իմ քայլը» խմբակցությանը, որպեսզի ներկայանան եւ նրանց հետ քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը։ «Հաշվի առնելով, որ այս շենքում նստած է ընդամենը մի խելագար դավաճան, մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք. մինչեւ ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությունը ներկայանա՝ մեր հետ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար»,- ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Իրավաբան.net