Ադրբեջանցի գիտնականներն անգամ ավելի շատ գիտական նորարարություններ են առաջարկում աշխարհին, քան մենք․ Սամվել Խաչատրյան

Արցախյան վերջին պատերազմի մասնակից, «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ․․․

Ի հավելումն նախորդ գրառմանս, որոշեցի մի քանի տվյալներ նայել ինտերնետում, որի արդյունքները ցավով , բայց պետք է հրապարակեմ։
Որոշ մարդիկ պնդում են, որ պարտության պատճառը տեխնոլոգիաների մեջ էին։

Այո, չվիճարկելով այս փաստը, ցանկանում եմ նորից կրկնել , որ մենք պարտված էինք նաև այս ոլորտում, քանի որ մեր թշնամիները նախորդիվ տարիներին արագորեն զարգանում էին, իսկ մենք հետ էինք ընկնում օր-օրի։ Մենք պարտվում էինք, բայց ոչ-ոք չէր բարձրաձայնում կամ քիչ մարդիկ էին խոսում, ում հասարակությունը՝ ՄԵՆՔ կամ չէինք լսում, կամ չէինք հասկանում։

Էս պարտությունը մենք ինքներս հասունացրեցինք՝ չունենալով նաև տեխնոլոգիական և նորարարական զարգացում նախորդ տարիներին՝ 1994 թ-ի հաղթանակն արձանագրելուց հետո․․․․

Իսկ հիմա, մի փոքր տվյալներով։

Պարզվում ա, ԱՄՆ Ազգային Գիտական Հիմնադրամը https://www.nsf.gov/ հրապարակել ա վիճակագրություն, ըստ որի աշխարհի երկրների գիտահետազոտական ակտիվության ցուցանիշը, ըստ գիտական ուսումնասիրությունների հետևյալն է՝ https://gtmarket.ru/rat…/scientific-and-technical-activity
1, Չինաստան 528 263
2. ԱՄՆ 422 808
3, Հնդկաստան 135 788

Ակնհայտ ա, որ պետություններն են զարգացման իրենց տեմպերով վազքուղում գտնվում, ու որոնք են լինելու տեխնոլոգիական աշխարհի առաջատարները մոտ ապագայում։

Մեր բարեկամ և տարածաշրջանային պետությունները օրինակ ունեն հետևյալ տեսքը ՝
7, Ռուսաստան 81 579 (6,5 զիջում է առաջատարին)
15, Իրան 48 306
17, Թուրքիա 33 536
33, Իսրայել 12 235

Կարծում եմ վերջինիս պարագայում թիրախավորված ոլորտներ կան, որոնց մեջ կոնկրետ առաջատար են, իսկ մնացյալ ոլորտային նորարությունները գնվում են։ Պետական քաղաքականության ևս մեկ օրինակ։
83, ԱԴՐԲԵՋԱՆ 761
89, ՎՐԱՍՏԱՆ 550
90, ՀԱՅԱՍՏԱՆ 521
Ակնհայտ ա , որ Ադրբեջանցի գիտնականներն անգամ ավելի շատ գիտական նորարարություններ են առաջարկում աշխարհին, քան մենք։
Բայց էս առավելությանը պետք ա գումարենք նաև այն , որ մենք ակնհայտորեն պետք ա առճակատվեյինք ոչ միայն ադրբեջանական ինովացիաների, գիտական նորարարությունների հետ այլ նաև թուրքականի և իսրայելականի հանրագումարի։
Հետևապես մենք մեր տարեկան 521 գիտական նորարությամբ դուրս էինք եկել տարեկան 46 532 նորարություն ստեղծող միության դեմ։

Մենք 90 անգամ ավելի թույլ ենք մեր զարգացման մեջ, ու որ մրցակցենք կամ պետք է դառնանք նորարություն ստեղծող , կամ սպառող , իսկ նման տեխնոլոգիաների սպառող լինելու համար մեզ շատ մեծ գումարներ են պետք ,որոնք առայժմ տեսանելի չեն, ինչպես օրինակ ադրբեջանում։

Մենք կորցրել ենք ԺԱՄԱՆԱԿԸ, ու շարունակում ենք այն կորցնել․․․․․

Պատերազմը չի ավարտվել ՀԱՅԵՐ , մենք պետք է պատրաստվենք հաջորդ բախմանը։

Մենք ուշանում ենք, հաջորդիվ ավելի դաժան են վարվելու մեզ հետ»,-նշել է նա։