Մինչ տարածքներն «ափալ-թափալ» հանձնելը, Հայաստանի իշխանության խնդիրը պետք է լիներ ռազմագերիների վերադարձի ու անհետ կորածներին գտնելու հարցը. Ղազինյան

Մինչ զինվորների արյան գնով ազատագրված տարածքներն «ափալ-թափալ» Ադրբեջանին հանձնելը Հայաստանի իշխանության խնդիրը պետք է լիներ ռազմագերիների վերադարձի ու անհետ կորածներին գտնելու հարցը, ասուլիսում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը՝ նկատելով, որ այդ առումով բացարձակ անգործություն է տեսնում:

«Բայց այստեղ նաև օբյեկտիվ գործոն կա: ՀՀ իշխանությունն այլևս չի ընդունվում ու չի ճանաչվում Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից, այլևս նրա հետ չեն քննարկում կարևորագույն հարցեր», – նշեց նա:

Ղազինյանը նշեց նաև, որ վերադարձվող տարածքների ցանկում չընդգրկված որոշ տարածքների բնակիչներին այսօր ուղղակիորեն հարկադրում են լքել տները.

«Այսօր ՀՀ քաղաքական ղեկավարությունը «մատը մատին» չի տալիս, որևէ գործողություն չի կատարում կանխելու համար: Նույնը կարող եմ ասել նաև Արցախի իշխանության մասին»:

aysor.am