Սեյրան Սարոյանին երեկ վիրահատել են․ մանրամասներ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը երեկ երեկոյան տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

168.am֊ի հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանը տեղեկացրեց, որ Սեյրան Սարոյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար. «Երեկոյան ուշ ժամի տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն, կատարվել է վիրահատական միջամտություն: Այժմ վիճակը գնահատվում է բավարար, բժիշկների հսկողության ներքո է: Պրոցեսն ամբողջովին վերահսկվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից»։

168․am