Իշխանությունը ոչ միայն «պադավատներ», քարտուղարուհիներ, պարգևավճարներ ու սիրուն-սիրուն կոստյումներ է, այլ առաջին հերթին` պատասխանատվություն. Աբովյան

Այս ծանր օրերին շատերը մեր ցասումը փորձում են ներկայացնել որպես աթոռակռիվ, բայց նման բան չկա, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:

«Իշխանությունը ոչ միայն «պադավատներ», քարտուղարուհիներ, պարգևավճարներ ու սիրուն-սիրուն կոստյումներ է, այլ առաջին հերթին` պատասխանատվություն: Ոչ մեկին հետաքրքիր չէ, որ արդեն որերորդ օրը վարչապետը բացատրում է` ինչու եղավ այս ամենը:

Պատասխանատվություն եք ստանձնել, բայց խուսափում եք հետևանքներից: Այո, պետք է պատասխան տան այն մարդիկ, որոնք 2.5 տարվա ընթացքում իրավիճակը բերում էին այսօրվա` մեջք կոտրած դրությանը: Պետք է պատասխանատվություն կրեք, վարչապետը պետք է հեռանա», – ասաց Աբովյանը:

aysor.am