Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հեռախոսազրույցներն է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Քննարկվել են  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով եռակողմ հայտարարության շրջանակում ստորագրված համաձայնագրի կատարման գործնական դրույթները։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Նշվել է, որ հակամարտ գոտում իրավիճակը բավականին հանգիստ է, հրադադարն ամբողջությամբ պահպանվում է:

Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ուշադրություն է հրավիրել, որ տարածքներում, որոնք համաձայնագրի շրջանակներում անցել են ադրբեջանական կողմին, կան բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիներ ու վանքեր: Այս կապայցությամբ Պուտինն ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման ու եկեղեցական բնականոն կյանքի ապահովման կարեւորությունը։

Ալիեւը հայտնել է, որ հենց այդպես էլ վարվելու է ադրբեջանական կողմը: