Վանեցյանն առաջարկում է՝ թողնել Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին, ժամանակ ձգել, ապա հետ վերադարձնել

Արտակ Խուլյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․

Իշխանություններին Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիր ստորագրելու մեջ մեղադրող ԱԱԾ նախկին տնօրենին մոտ 5 անգամ հարցրեցի` էս իրավիճակում ո՞րն էր լինելու ձեր այլընտրանքը, պատասխանը.«Թողնել Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին, եթե հասել էինք այս իրավիճակին, բայց որևէ բան չստորագրեինք… Բերձորի մի հատվածն էլ կպահեինք, որից հետո ժամանակ կձգեինք, որից հետո ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով կվերադարձնեինք մեր հողերը»: