Հայաստանի շահերը պետք է հաշվի առնվեն․ Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանները՝ նշելով, որ տևական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը։ Այս մասին հայտնում է Ռոյթերը։

Ելիսեյան պալատը նշել է, որ Թուրքիան պետք է վերջի դնի տարածաշրջանում սադրանքներին և զերծ մնալ քայլերից, որոնք հարցականի տակ կդնեն ապագայի համաձայնագիրը։