Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետը՝ հավելելով․ «Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»»։
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութեր էին հայտնվել կառավարական առանձնատուն կատարված ներխուժումից։