«Տեղանքին քաջածանոթ հայկական բանակի համար պատերազմում բեկում մտցնելն անլուծելի խնդիր չէ»

Շուշիից հարավ ընկած անտառներում գործող ադրբեջանական բանակի դիվերսիոն խմբերը թիկունքից կտրված են ուղիղ գծով շուրջ 70 կմ, իսկ ճանապարհներով՝ 120 կմ, ինչը նշանակում է, որ առնվազն 120 կմ կտրված են ամենամոտ ադրբեջանական բնակավայրերից: Սա առաջացնում է մատակարարման լրջագույն խնդիրներ:

Ֆիզուլու ու Հորադիզի շրջաններից դեպի Շուշի ու Լաչին տանող լեռնային ճանապարհներն անվտանգ չեն եւ մշտապես գտնվում են հայկական ուժերի թիրախում:

Կա նաեւ հարցի հոգեբանական կողմը. ադրբեջանական ստորաբաժանումների գլխին մշտապես կախված է շրջապատման ու ոչնչացման վտանգը: Տեղանքին քաջածանոթ հայկական բանակի համար պատերազմում բեկում մտցնելն անլուծելի խնդիր չէ:

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից