Ինչպե՞ս կազդի Զելենսկու որոշումը Կիևի և Բաքվի հարաբերությունների վրա

Կիեւի և Բաքվի միջև լուրջ սկանդալ է ձևավորվում, որի պատճառը , ըստ ամենայնի՝ Վլադիմիր Զելենսկու որոշումն է, որով նա դադարեցրել է  «Укрспецэкспорта» -ի Ադրբեջանի հետ պայմանագրի կատարումը՝ P-18 ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչների մատակարարման համար:

Ըստ ZN.UA-ի աղբյուրների՝ Զելենսկին մեկ ամիս առաջ, բանավոր կերպով հրաման է տվել դադարեցնել Ադրբեջանի հետ պայմանագրի կատարումը: Դա այն բանից հետո, երբ Բաքուն սկսեց ռազմական արշավ Լեռնային Ղարաբաղի դեմ։  Համաձայնագիրն ինքնին չի նախատեսում զենքի մատակարարում, սակայն մենք այլ պատկեր ենք տեսնում: Հետևաբար, բոլոր ձևական հիմքերը կան հարավկովկասյան այս պետության հետ կնքված գործարքը շարունակելու կատարման համար: Վերջապես, 2014-ին Ուկրաինան գտնվում էր մի իրավիճակում, որը նման է Ադրբեջանում տիրող դրությանը: Ինչևէ, Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շարունակությունը Կիևի և Բաքվի ռազմավարական գործընկերության իրական ցուցադրումն է: Չնայած, ինչպես խոստովանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր երկրին հիմնականում Ռուսաստանն է զենք մատակարարում , սակայն հայերը կարծում են, որ Ուկրաինան է զինում ադրբեջանական բանակը: Զելենսկու դիրքորոշման վրա ազդել է նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արձագանքը ՝ դժգոհ Ադրբեջանի և Թուրքիայի սադրիչ գործողություններից: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից հետո ուկրաինացի քաղաքական գործիչները առաջարկել էին զենքով օգնել Բաքվին, բայց նախագահն ասաց, որ նույնիսկ չի քննարկվել Հայաստանին կամ Ադրբեջանին ռազմական օգնության տարբերակը: Այնուամենայնիվ, միանգամայն պարզ չէ, թե ինչու է Զելենսկին, որոշել դադարեցնել ռադարների ուկրաինական բաղադրիչների մատակարարումը, սակայն չի դադարեցրել ադրբեջանական ՄիԳ -29 և Լ -39 ինքնաթիռների նորոգումը Լվովի և Չուգուևի ինքնաթիռների նորոգման գործարաններում:

freenews.am