Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել օպտիմալ լուծում. Փաշինյան

Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օպտիմալ լուծում, սակայն խնդիրն այն է, որ դա պետք է հավանության արժանանա հակամարտության բոլորի կողմերի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է «The Telegraph»-ին տված հարցազրույցում:

«Ես կողմ եմ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների մուտքին: Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է հաստատվի հակամարտության բոլոր կողմերի կողմից», – ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ, իր կարծիքով` Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության դադարեցման համար: