ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Պալոնն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր կողմից կազմված բանաձև, որը ճանաչում է Արցախի ողովրդի ինքնորոշման իրավունքն ու դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։ Բանաձև ներկայացվել է ԱՄՆ կոնգրեսին։
«Իմ գործընկերներին եմ ներկայացնում ի աջակցություն Արցախի Հանրապետության կազմված բանաձևը, որը ճանաչում է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը և դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան։ Բանաձևն արտացոլում է Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակը և նշանակալից քայլ է կատարում այս դժվարին ժամանակաշրջանում Արցախի ժողովրդին կոնգրեսական աջակցության ցուցաբերման հարցում»։