Ամբողջ ուժս , ֆինանս ու ծանոթություներս խառնեցի , որ մի գրամ օգուտ տանք. Կամո Աբդուլյան

Սեպտեմբերի 27ին սկսվեց մի պատերազմ , որտեղ զոհվեցին լիքը անուշ տղերք։

Առաջին օրերին մտածում էի , որ հեսա կվերջանա , բայց արի ու տես՝ սա մեր նոր մարտահրավեր էր։

7 ամիս Covid-ի հետ պայքարած ազգս կանգնեց մի նոր պայքարի առաջ։

Առաջինը փորձեցի գրանցվեմ կամավոր , բայց խոսակցությունը սկսում էր. “Այ ախպեր, 2 երեխա ունես, բա իրանց ով պտի պահի”։

Սկսեցինք թիկունքը պինդ պահել։

Ամեն օր սկսում էր Արծրունով,Շուշանով և լուրերով ։

Մի բուռ դարձած սկսում էինք առնել, գտնել,խնդրել,տանել,բերել,սորտավորել,գրել,գոռալ , բայց դա էլ չեր նստում սրտիս ։

Չէր հագեցնում ու չէր հանգստացնում ։

Գնացի գրվեցի կամավոր , բայց առհամարական հայացքով ճանապարհեցին։

Մի օր անց առանց ավելորդ շուխուրի,տնեցիքին ասեցի քովիդ եմ հիվանդացել; գնում եմ մեկուսանամ։ Իմ մեքենայով և 2 ընկերներիս հետ միասին ընկանք ճանապարհ:

ԱԹՍների շվոցի տակ հասանք Արցախ։

Փորձելով անել ամեն ինչ զգացինք ,որ մարդկային կռիվ այլևս չկա ։

Հրետանիի և անօդաչուի կռիվա իսկ մենք մի գունդ միս։

Մի քանի օր մնալուց հետո, վիճակին ծանոթանալուց հետո , մահից փրկվելուց հետո եկանք Երևան։

Ու սկսեցինք ավելի ուժեղ գործել։

Ամբողջ ուժս , ֆինանս ու ծանոթություներս խառնեցի , որ մի գրամ օգուտ տանք , անգամ սկսեցի շփվել այն մարդկանց հետ, ում անգամ չէի բարևում, ուր մնաց մի բան խնդրեի։

Գրամը դարձավ կիլոգրամ, ու վստահ եմ , որ ամրապնդվեցին այն բացերը, որոնք կային ու գոնե փրկվեց 1 զինվոր։

Այսքանը չեմ գրում ,որ ինձ գովամ։ Պարզապես մեջս չեմ կարում պահեմ ։

Չեմ կարողանում պատասխանել անիմաստ հարցերին. ասենք դու քանի սմս ես գրել հիմնադրամին ու չեմ կարում տեսնեմ կոմուֆլյաժային հագուստով կասկադում նստած տղերքին , որոնք խոսում են մի բանից, որի հոտն անգամ չեն քաշել ։

6-7 օրվա դիակի հոտ , որը մնումա քթիդ մեջ ու մարմնումդ , մեծ֊մեծ քաղաքականությունից խոսացող տղերքին, ուրիշի արածը շեյռ անող տղերքին, հայրենասիրական երգեր մեքենայում միացնող Թումանյան փողոցում ճրցնող տղերքին կասեմ մի բան .

֊Ձեզ չեն հիշելու։

Դուք պատմության մեջ կմնաք վախկոտ։

Դուք ամեն անգամ ձեր լամուկ երեխեքին խափելու եք, որ հայրենիք ունեք։

֊Դուք ամեն անգամ զոհված հերոսի նկարի կողքով չեք անցնելու, այլ գետնի տակով սողալու եք։

֊Դուք ամեն անգամ սեղան նստելուց ու զինվորի կենաց խմելուց հիշեք , որ դուք տրաքած փուչիկ եք։

Փառք ու պատիվ մեր տղերքին և առյուծ աղջիկներին !!!

Ես ձեզ պաշտում եմ !!!

Փառք ու պատիվ իմ ընկերներին , որոնք առանց վարկյան մտածելու իրանց ունեցածի չափով օգնեցին

Դեռ ամեն ինչը առջևումա !!!

Հով արեք, սարեր ջան, հով արեք,

Իմ դարդին դարման արեք։

Շուտով կվերադառնամ