Մոսկվան էլ հինը չի լինի, եթե Ալիևին չպատժի

Գոռ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մոսկվան էլ հինը չի լինի, եթե 10 ժամից ավել տևած բանակցությունները ոտնատակ տվող Ալիևին չպատժի: Հայաստանն ակնհայտ հրաժարվեց Ժնևի բանակցություններին մասնակցելուց՝ քաղաքական ժեստ անելով Մոսկվայի առաջ: Հիմա Ալիևը թքում է Ռուսաստանի միջնորդության, Լավրովի ջանքերի վրա: Սրա պատասխանը պետք է ոչ թե դատարկ կոչերը լինեն կամ հաջորդ բանակցությունները, այլ՝ զենքը, լավ զենքը: Մենք կպատժենք:

Հրադադարի ուժի մեջ մտնելու րոպեից Ադրբեջանը ծրագրած հարձակում է իրականացնում Վարանդա/Ֆիզուլիի ուղղությամբ: Մտածում են, թե մեր զինվորներն արդեն տուն են եկել, ճեղքում են ուզում անել:

Հիմա հայկական ուժերի ձեռքերն ազատված են: Սպասենք Մոսկվայի ժեստին: