Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է. Սերբիայի նախագահ

Միջազգային հանրությունը դրսևորել է լիակատար անզորություն Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահը: Ալեքսանդր Վուչիչը նշել է, որ դեմ է Կոսովոյի և Մետոխիայի սառեցված հակամարտությանը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս առճակատումը «ցույց է տվել, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունները»: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

«Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները նշանակում են բախումներ ապագայում, որոնցում միջազգային հանրությունը անզոր է: Այդ իսկ պատճառով ես ես կողմ եմ, որ հարցերը լուծվեն այսօր և վաղը, այլ ոչ թե թողենք դրանք մեր երեխաներին»,- ասել է Վուչիչը:

shantnews.am