Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը, նրա եղբայր Ադամն ու հայրը՝ Փոլը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար նվիրատվություն կկատարեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դեն Բիլզերյանը, համացանցում ունենալով 35 մլն հետևորդ, նրանց պարբերաբար պատմում է Հայաստանի մասին։
Բիլզերյանները 2018 թվականին ամռանն այցելել էին Արցախ, որտեղ հանդիպել էին սահմանին կանգնած զինվորներին։
«Ես շատ հիասթափված եմ, որ Ադրբեջանը որոշել է հարձակվել հայ ժողովրդի վրա։ Սա ահավոր է, երիտասարդ տղաները զոհվում են: Ցավոք, երկիրը պետք է պաշտպանի իրեն, և ժողովուրդը մեկնում է սահման պատերազմելու»,-ասել է Փոլ Բիլզերյանը, որի նախնիները Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ՝ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից։