Նիկոլ Փաշինյանը` Ռուսաստանի դիրքորոշման մասին

Ներկայիս գործընթացում Ռուսաստանը պահպանում է միանգամայն չեզոք դիրքորոշում, հատարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Spectator պարբերականին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ արդյոք Երևանը ստացել է Ռուսաստանից օժանդակության հավաստիացումներ։

Նա նշել է, որ տեղի ունեցողը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է: «Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը: Նրանք չեն էլ փորձում թաքցնել դա: Դա իրականում շատ հրապարակային գործընթաց է», – ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այն, ինչ Թուրքիան անում է Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում, նրա կայսերական նկրտումների մի մասն է: «Դա ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ: Խոսքը միայն Հայաստանի անվտանգության մասին չէ: Խոսքն ամբողջ Հարավային Կովկասի մասին է: Այն լույս է սփռում ամբողջ տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերի վրա», – ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Երևանն այս պահին Բաքվի հետ անմիջական կապ չունի։ «Բայց մենք կապի մեջ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ», – ասել է Փաշինյանը։

աղբյուրը՝ ipress.am