ՀՐԱՏԱՊ․ Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել, հավանական է՝ ուղղաթիռներ․ Արծրուն Հովհաննիսյան

Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել, հավանական է՝ ուղղաթիռներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Րոպեներ առաջ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով։ ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը։