Դժվարին օրեր ենք ապրում համավարակով պայմանավորված, բայց կարող ենք հաղթահարել նաև այս մարտահրավերը. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է ՀՀ անկախության տոնի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի կապակցությամբ: 29 տարի առաջ հայ ժողովուրդը միահամուռ կերպով ընտրեց դժվարություններով լի այս ճանապարհը:
Միասնության ամենավառ, անկասկած, ամենաճիշտ ուղին վերահաստատվեց 2 տարի առաջ` մեր հպարտ ու պահանջատեր ժողովրդի շնորհիվ, երբ հայտարարեցինք, որ մենք ենք մեր ներկայի ու գալիքի տերը, որ կարող ենք ստեղծել ու արարել, պատասխանատվություն կրել մեր քայլերի ու որոշումների համար:
Այսօր դժվարին օրեր ենք ապրում` կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված, սակայն, վստահ եմ, որ կրկին միահամուռ ուժերով կարող ենք հաղթահարել նաև այս մարտահրավերը:

Մաղթում եմ մեր ժողովրդին առողջություն ու բարեկեցություն մեր անկախ և ինքնիշխան հայրենիքում»: