Փաշինյանը պատռել է Թորոսյանի դիմումն ու ասել՝ դու չես որոշում

«Հրապարակ»-ը գրում է.

«Որքան էլ Արսեն Թորոսյանի շրջապատը ջանում է լուրեր տարածել, թե նա մնալու է՝ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից, մեր աղբյուրներն ասում են, որ այդպես չէ։ Ավելին՝ 2 օր առաջ Թորոսյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու, սակայն Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը և ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում։

Պատմեցին, որ տհաճ խոսակցություն է եղել վարչապետի և նախարարի միջև։ Վարչապետն ասել է, որ այժմ իրավապահները ստուգում են իր գործունեությունը, և եթե պարզվի՝ իրականությանը համապատասխանում են խոսակցությունները, որ Թորոսյանը կոռուպցիոն գործարքների մեջ է խճճված, ապա նա ոչ թե հեռանալու է, այլ՝ պատժվելու։ Խոսակցությունը Թորոսյանը ծանր է տարել և այդ դեպրեսիայի պատճառով է նաև «ջնջվել» Ֆեյսբուքից»:

Մանրամասները՝ թերթի համարում: