Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության մեկ քառորդ պատգամավորների ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագծով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները` թույլ տալով նրան պաշտոնավարել որպես ուղղակի ՍԴ դատավոր, ինչպես նաև դադարեցնել այն դատավորների (անդամների) լիազորությունները, որոնք ընդհանուր տևողությամբ պաշտոնավարել են առնվազն 12 տարի։
Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ կամ ձեռնպահ ձայներ չեղան։ Նիստին, ինչպես նաև քվեարկությանը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները չէին մասնակցում։
Մինչ նախագծի քվերակությունը, քվեարկության դրվեց նաև Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
Այն չընդունվեց։
Աղբյուրը՝ hetq.am