Փաշինյանը իր դասընկերոջն ու «զեմլյակին» նշանակեց պաշտոնի

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ է նշանակվել շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը։ Գասպարյանը համակարգի հնաբնակներից է , բայց ամենակարեւոր «արժանիքը» թերեւս իջեւանցի լինելն է։
• 1993-2007թթ. զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:

• 2007-2008թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

• 2010-2012թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

• ՀՀ Նախագահի 2012թ. ապրիլի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
• ՀՀ Նախագահի 2015թ. հունվարի 21-ի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
• ՀՀ Նախագահի 2016թ. հուլիսի 7-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:

Տեղեկացանք, որ ոստիկանապետի պաշտոնում էլ Փաշինյանը նշանակել է իր դասընկերոջը՝ Վահե Ղազարյանին։

Աղբյուրը՝ Hraparak.am