Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։

Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։

Tert.am