Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ո՛չ Մասիս Մայիլյանի, ո՛չ Սամվել Բաբայանի. Արայիկ Հարությունյան

Եթե ժողովրդի վստահության քվե լինի, այսօր ես դեռ քայլ անելու հնարավորություն չեմ ունենա: Երբ ստանձնեմ նախագահի պարտականությունը, կախված իրավիճակից, կսկսեմ քայլերս: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ իր ընտրվելու դեպքում՝ մյուս թեկնածուների հետ պարտադիր քննարկումներ են լինելու: «Համագործակցություն լինելու է բոլորի հետ, տարբեր թեմաներով: Մի քանի օրից կսկսեմ հանդիպումներս քաղաքական տարբեր ուժերի հետ: Այս երկրում ես խնդիր չունեմ ոչ ոքի՝ ո՛չ Մասիս Մայիլյանի, ո՛չ Սամվել Բաբայանի հետ»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ հանուն երկրի՝ պատրաստ է բոլորի հետ համագործակցել:
Նա նաև հիշեցրեց, որ այս ընթացքում փորձել է ներկայացնել այն ծրագրերը, որոնք երկրի համար առաջնահերթ կարևոր են, ինչպես օրինակ՝ տնտեսական, գյուղատնտեսական, շինարարական և այլ ոլորոտները:

tert.am