Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Հադրութի շրջանում նախագահի 14 թեկնածուներից առավել շատ ձայներ է հավաքել «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 3610։ Ստացած ձայների քանակով երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է՝ 1278, երրորդ տեղում՝ Վիտալի Բալասանյանը՝ 890։
Ստացած քվեներով Արայիկ Հարությունյանն առաջատար է նաև Շահումյանի շրջանում։ Նրան է աջակցել 888 ընտրող։ Մյուս երկու թեկնածուները ստացել են համապատասխանաբար 323 և 200 ձայն։
Գիշերվա տվյալներով, ընդհանուր առմամբ, 60 հազարից ավելի մշակված քվեաթերթիկներով 33 000 ձայն ստացել է Արայիկ Հարությունյանըեւ առաջատարն է: Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, նա ստացել է 16 300 քվե, երրորդ տեղում Վիտալի Բալասանյանն է, նա ստացել է 8 600 քվե:
Հիշեցնենք, Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ժամը 20.00-ի դրությամբ Արցախում ընտրություններին մասնակցել է 76471 ընտրող՝ ընտրողների 72,7 տոկոսը:
Արցախում երեկ տեղի ունեցած ընտրությունները 15-րդն էին Հանրապետության պատմության մեջ: Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու, իսկ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր 10 կուսակցություն եւ 2 դաշինք:
Աղբյուրը՝ newmedia.am