Հաշվարկները գալիս են վկայելու՝ ապրիլի 14-ին Արցախում լինելու է երկրորդ փուլ. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Արցախի բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների մեր դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու մեր հաշվարկները գալիս են վկայելու, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ (չեմ խոսում դրա էպիդեմիոլոգիկ հետևանքներից)։

Հարկ է նկատել, որ այս թվերը կարող են փոփոխվել վերահաշվարկի ժամանակ, իսկ թեկնածուներից Հարությունյան Արայիկին, մեր հաշվարկով, չնչին քանակությամբ ձայներ են պակասել 50 տոկոս հավաքելու համար։

Տարածքային հանձնաժողովներում դիտորդները մնացել են միջև վերջին տեղամասի արձանագրության ժամանումը, իսկ ես ժամը 5-ն անց եմ ԿԸՀ-ից դուրս եկել։ Կարող եմ հավաստել, որ պաշտոնական տվյալների ուշացումը օբյեկտիվ է»։