Առաջարկել եմ 2 ամսով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները․ Էդմոն Մարուքյանը դիմել է Ռուստամ Բադասյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ դիմել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 դրամ միջոցները 2 ամսով կալանքից հանելու առաջարկով։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հետևյալ խնդրի կապակցությամբ.

Որպես լուծման տարբերակ՝ առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանան վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։

Նախարարի պատասխանն ստանալուն պես՝ տեղեկությունը կատարածենք սոց. ցանցով»։