«Թարգմանչի խնդիր կա». Տեխնիկական պատճառով խորհրդրանական լսումներն ընդատվեցին

Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումներ, որը սկսվելուց հինգ րոպե անց ընդատվեց։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը 168.am-ին փոխանցեց, որ լսումներն ընդհատվել են տեխնիկական խնդրի պատճառով:

«Թարգմանչի խնդիր կա»,- հակիրճ պատասխանեց Ա.Եղոյանը։