«Իրավունք» թերթը գրում է.
««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանում իրավիճակը կրկին լարվել է:
Վարչություններում և թաղապետարանում համատարած դժգոհության ալիք է հասունանում, բոլորին հոգնեցրել է ահ ու դողով աշխատելը:
Այն, որ միմյանց դեմ գործ տալը խրախուսվում է բարձր մակարդակով, այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նույնիսկ շատ զգույշ և օրինական աշխատելու դեպքում՝ որևէ մեկն ապահովագրված չէ, որ «գլխին չեն սարքի», որ գործից հանեն՝ սկզբում քրգործ հարուցելով, ապա արդարացնելով:
Բայց այդ ժամանակ արդեն նախկին պաշտոնյան կլինի վարկաբեկված ու դատարկ տաշտակի առաջ: Հենց սրանով էլ պայմանավորված՝ հարմար առիթի դեպքում շատերը պատրաստվում են լքել տաքուկ պաշտոնները:
Այնպես որ, առաջիկայում դեռ կլինեն նոր, տհաճ անակնկալներ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում