«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» ձեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանն ասել է, որ ԼՀԿ ֆրակցիայից առաջիկայում էլի պատգամավորներ դուրս կգան․ ովքե՞ր են նրանք։ «Պարոն Գաբրիելյանը փորձում է խժդժություն մտցնել մեր շարքերում»,- ասաց ԼՀԿ-ականը:
Իշխանությունները ԼՀԿ-ն քանդելու խնդի՞ր են դրել։ «Չգիտեմ` իշխանություններն ինչ խնդիր են դրել, բայց բացառվում է, որ ինչ-որ մեկը դուրս գա ԼՀԿ-ից»:
Երբ Բաբաջանյան Արմանի մասին Ձեզ հարց էինք ուղղում, այդ ժամանակ էլ էիք բացառում։ «Բաբաջանյանի դիստանցավորումը ԼՀԿ-ից նկատելի էր ամիսներ շարունակ, բացի այդ` նա կուսակցական գործիչ չի եղել երբեք։ Մենք պնդում էինք, որովհետեւ նման խոսակցություն իր հետ չկար ընդհանրապես»:
Անակնկա՞լ էր։ «Ոչ այնքան»:
Կարո՞ղ է հիմա որեւէ մեկը եւս այդպես «անակնկալ» հեռանա։
«Բացառում եմ. մեր մեջ` ԼՀԿ-ում այլեւս չկա այնպիսի մարդ, որ իշխանությունները կուզենային իրենց կողմ տանեին, իսկ Սիսակը փորձում է փոթորիկ սարքել մի բաժակ ջրում, քաղաքական լեքսիկոնով ասած` «մուտիտ» է անում»: ԼՀԿ-ին նաեւ մեղադրում են «միշայացավի» մեջ։ «Մեզ մեղադրելու այլ պատճառ չունեն եւ իրենց ներսը նայելու փոխարեն անվերջ կառչում են չեղած բանից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: