Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 5-ին փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ լրատվամիջոցների ղեկավարների հետ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` հանդիպմանը կմասնակցեն տպագիր մամուլի ներկայացուցիչները։ Հրավիրված է նաև ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։
Վանեցյանը պատրաստվում է պատասխանել խմբագիրների հարցերին, տարբեր թեմաների շուրջ զրուցել նրանց հետ և խոսել քաղաքական առաջիկա զարգացումների մասին։
Աղբյուրը՝ blog.168.am