Իշխանությունը տագնապած է. Վանեցյանը քաղաքական դա՞շտ է մտնելու
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության, և բավականին երկար ժամանակ այնտեղ է գտնվել։
Քննչականից հաստատեցին, որ նրան հրավիրել են որպես վկա, երկու գործով՝ գաղտնալսումների և Ֆուտբոլի ֆեդերացիայի, որտեղ չարաշահումներ են արձանագրվել Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման շրջանի հետ կապված։
Ակնհայտ է, որ իշխանությունը տագնապած է սպասվող քաղաքական զարգացումներից և ընդդիմադիր դաշտում արձանագրվող տեղաշարժերից։
Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Ա․ Վանեցյանը պաշտոնական հայտարարություն է անելու քաղաքական դաշտ մտնելու մասին, ինչը կանխելուն էլ թերևս ուղղված են ՔԿ հրավերն ու հարցաքննությունը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: