Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ է սահմանել չորս էներգետիկ ընկերությունների դեմ, որոնց մեղադրում է Իրանի «Հեղափոխության պահապանների կորպուսի» ուժերին աջակցելու մեջ:
ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում են հայտնվել երկու ընկերություններ Հոնկոնգից, մեկը՝ Շանհայից, չորրորդը՝ Դուբայից:
Ամերիկյան կառավարությունը պնդում է, որ այդ ընկերություններն օգնել են Իրանի Ազգային նավթային ընկերությանը «հարյուր միլիոնավոր դոլարների» արժողությամբ ապրանք արտահանել։