«Նեղվում և անհարմարություն եմ զգում Նախագահ Քոչարյանի ներկայիս կարգավիճակի առումով». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Թվիթերի իր միկրոբլոգում երեկ գրառում է կատարել. «Նախագահ Տեր-Պետրոսյանի հոբելյանն է այսօր: Շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում՝ ժամանակին ինձ Մոսկվայից Հայաստան վերադարձնելու համար:

Չկորցնենք ակնածանքի զգացումը երկրի նախագահների նկատմամբ: Նեղվում և անհարմարություն եմ զգում Նախագահ Քոչարյանի ներկայիս կարգավիճակի առումով»: