Տեր-Պետրոսյանը ցայսօր մնում է հայոց վերականգնված պետականության ամենաառանցքային, ամենանշանային պետական գործիչը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Այսօր հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն է։
Հայ քաղաքական մտքի, քաղաքական տեքստի, քաղաքական բովանդակության ավելի բարձր նշաձող հայտնի չէ։
Տեր-Պետրոսյանը ցայսօր մնում է հայոց վերականգնված պետականության ամենաառանցքային, ամենանշանային պետական գործիչը։
Շնորհավորանքներս, պարոն նախագահ»։