Հունվարի 8-ին Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռում գտնվող անձանց մեծ մասը եղել է Կանադայի քաղաքացի: Դա բխում է Aviation Newsroom ընկերության դեռևս չհստակեցված տեղեկատվությունից, որը հետևում է աշխարհում օդանավերի թռիքչների տվյալներին:
Դատելով Aviation Newsroom ընկերության տվյալներիցՙ ինքնաթիռի ուղևորների թվում ուկրաինացիներ չեն եղել, ուկրաինացիներ են եղել միայն անձնակազմի անդամները:
Եվ այսպես, PS752 ուկրաինական ավիաընկերության չվերթի ուղևորների թվում եղել են.
Անձնակազմի 13 անդամ Ուկրաինայից
Իրանի քաղաքացիներ – 71
Կանադայի քաղաքացիներ – 73
Գերմանիայի քաղաքացիներ – 4
Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ – 3
Շվեդիայի քաղաքացիներ – 8
Աֆղանստանի քաղաքացիներ – 6»:
Միաժամանակ, Իրանի քաղավիացիայի կոմիտեն հաղորդել է, որ Boeing 737-800 ինքնաթիռի 147 ուղևորները եղել են իրանցիներ, 32-ը` օտարերկրացիներ:
Աղբյուրը՝ shantnews.am