Իրանի ԳՇ պետ Մոհամմեդ Բահերին ԱՄՆ իշխանություններին զգուշացրել է, որ այսօրվա հրթիռային հարվածի նպատակն այն էր, որ ցույց տրվի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հնարավորությունների և պատրաստության մի մասը՝ ի պատասխան Ղասեմ Սոլեյմանիի սպանության:
Այդ պահից սկսած` ԱՄՆ-ի կողմից ցանկացած նոր գործողության առավել կոշտ պատասխան կտրվի:«ԱՄՆ չար լիդերների համար եկել է ամենատարբեր տարածաշրջաններում ԻԻՀ հնարավորությունները հասկանալու սկզբունքային մոտեցում ընդունելու ժամանակը, և որքան հնարավոր է, շուտ դուրս բերի իր ահաբեկչական ուժերը»,- ասել է նա:
Մինչ այդ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էր հայտարարել, որ այսօրվա հրթիռային հարձակումներին պատասխանի դեպքում Իրանը հարված կհասցնի հենց ԱՄՆ-ում: