Աննա Հակոբյան. «Ես համոզված եմ, որ Աշոտն իր լավատեսությամբ պատվով կանցնի այս դժվար փուլն ու վեց ամիս անց կասի, որ հաղթահարել է քաղցկեղը»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակումը.

«Աշոտը պայքարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզի դեմ։ Քիմիաթերապիայի մեկ փուլն անցել է, այժմ ռեմիսիայի շրջանում է։ Սպասվում է երկրորդը։ Ըստ բժիշկների` դեռ կես տարի էլ պետք է շարունակի բուժումը։

Ես համոզված եմ, որ Աշոտն իր լավատեսությամբ, մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի աջակցությամբ պատվով կանցնի այս դժվար փուլն ու վեց ամիս անց կասի, որ հաղթահարել է քաղցկեղը»։