Իրանի հարվածների ֆոնին նավթի գինը կտրուկ բարձրացել է

Իրանի կողմից ԱՄՆ-ի իրաքյան ռազմաբազաներին հարվածելու ֆոնին WTI տեսակի նավթի գինը կտրուկ թանկացել  է։ WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 4․37 % -ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 65,46 դոլարի։

Ամերիկյան Nasdaq ֆոնդային բորսայի տվյալներով՝ Brent  նավթի գինը բարձրացել է 3,75%-ով՝ հասնելով 68․27 դոլարի։

shantnews.am