Ամերիկյան բազաների հրթիռակոծման հետևանքով կա 80 զոհ․ ԶԼՄ-ներ

Իրանական հեռուստատեսությունը հայտնում է, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել, փոխանցում է Reuters-ը։

Ընդհանուր առմամբ Իրանի տարածքից Իրաքում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաների ուղղությամբ արձակվել է 15 բալիստիկ հրթիռ։ 10 հրթիռ ընկել է Այն-ալ-Ասադ ավիաբազայի տարածքում, 1 հրթիռ ընկել է Էրբիլում գտնվող ռազմաբազայի տարածքում, ևս 4-ը դուրս են եկել շարքից։ Եղել է հարձակման 2 ալիք՝ մոտ 1 ժամ միջակայքով։

Իրաքի ԶՈՒ ներկայացուցիչները հայտնել են, որ հրթիռակոծման հետևանքով իրաքցի զինվորականներ չեն տուժել։

shantnews.am