Ֆինլանդիայի վարչապետն առաջարկում է երկրում աշխատանքային շաբաթը դարձնել 4 օր, իսկ աշխատանքային օրը՝ 6 ժամ

Ֆինլանդիայի նոր վարչապետ Սաննա Մարինը առաջարկել է ավելի ճկուն աշխատանքային գրաֆիկ սահմանել, որով շաբաթը կունենա 4 աշխատանքային օր եւ օրական աշխատանքային 6 ժամ: Այդ մասին հաղորդում է New Europe լրատվական կայքը:

Ֆինլանդիայի 34-ամյա վարչապետ Սաննա Մարինը աշխարհում ամենաերիտասարդ կին ղեկավարն է:

Նա նշել է, թե հավատում է, որ մարդիկ ցանկանում են ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց ընտանիքի, սիրելիների հետ, զբաղվել կյանքի տարբեր ոլորտներով, օրինակ՝ մշակույթով:

armtimes.com