Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեղծ լրագրող Դիանա Հարությունյանի մասին գրառումից դեռ մեկ օր չի անցել, սակայն ԱԱԾ-ն “օպերատիվորեն” բացահայտեց նրա ինքնությունը, որի վերաբերյալ տեսանյութ է տարածել…
Նշեմ, որ Փաշինյանի գրառումից հետո բազմաթիվ մարդկանց մոտ հարց առաջացավ, թե որտեղի՞ց է վարչապետին հայտնի, որ կեղծ լրագրողուհու անվան տակ թաքնվում է հայաստանցին, եթե համապատասխան կառույցների կողմից որևէ տեղեկություն այդ ամենի հետ կապված չէր տարածվել…
Ինչպես և սպասվում էր, պարոն Փաշինյանը սեփական “կիքսը” թաքցնելու համար կրկին դիմեց ԱԱԾ-ին, որին, ենթադրաբար, ավրալ կերպով սցենար էր տվել և հրահանգել, թե ինչպես իրեն դուրս բերեն իր իսկ ձեռքերով ստեղծված բարդ իրավիճակից, ինչպես նաև օգուտ քաղել այդ ամենից…
Ըստ ԱԱԾ-ի պարզվում է, որ այդ ամենի հեղինակը մի տղամարդ էր, ով ըստ իշխանությունների, ինչպես սպասվում էր, քոչարյանական էր…Այս վերջին՝ քոչարյանական լինելու դրվագը բավարար է, որ վերջնական համոզվեմ, որ այս ամենը էժանագին տրագիկոմեդիա է…
ԱԱԾ-ի “շուրթերով” իր աննախադեպ բարձր վարկանիշի մասին բարձրաձայնելով, քոչարյանամետ կեղծ լրագրող Դիանա Հարությունյանին բացահայտելով պարոն Փաշինյանը ևս մի խնդիր է լուծում՝ նսեմացնել ԱԱԾ-ն և արժեզրկել այդ կառույցը հասարակության աչքերում, որը ոչ թե ծառայում է պետությանը, այլ օրվա իշխանություններին և կատարում է Փաշինյանի հրահանգները…
Սա արդեն ծիծաղելի չէ…Սա արդեն ողբերգություն է…
Պարոն Փաշինյանը տառապում է “քոչարյանաֆոբիայով” և իր վախերի գերին է դարձրել Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը…
Լավ առաջարկ ունեմ…ԱՄՆ-ին և Իրանին բարիշացնելու նպատակով Արտանիշի գագաթին բարձրանալու փոխարեն լավ կլիներ Փաշինյանը ևս մեկ ֆեյք-քոչարյանականի ձերբակալեր և նրան մեղադրեր գեներալ Սոլեյմանիի սպանության կազմակերպման մեջ, ով մոլորեցնելով Թրամփին դրդել է նրան այդ քայլին…Իրանը և ԱՄՆ-ն կբարիշեին, իսկ Փաշինյանը կդառնար աշխարհի փրկիչը և խաղաղարարը՝ ստանալով բաղձալի Նոբելյան մրցանակը…
Հ.Գ.Իսկ եթե լուրջ՝ Փաշինյանի սցենարիստները շատ պրիմիտիվ են և տգետ…
Համոզված եմ՝ Բաքվում նստած հրճվում են այս ամենի կապակցությամբ…Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/559393084905708