ՀՀ վարպաչետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ մի խումբ երիտասարդների, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ բարձրանում է Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռը, որը համարում է ուղերձ՝ ի նշան տարածաշրջանի խաղաղությանը:
Վարչապետը տեղեկացրեց նաև, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը. «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ն ևս մեզ համար բարեկամ երկիր է և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ: Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ առաջին իսկ րոպեից համապատասխան կառույցներին տրվել են հանձնարարականներ՝ հետևել իրավիճակին և «մատը պահել զարկերակին»:
մանրամասն՝ սկզբնաղբյուրում